Թեմա 14

Լանդշաֆտների դասակարգումը

Լանդշաֆտները դասակարգել նշանակում է բնատեղամասի բազմությունը բաժանել խմբերի։ Լանդշաֆտը կարելի է բաժանել տիպերի, այսինքն ծագումով և կառուցվածքով ընդհանուր գծեր ունեցողներին։

Օրինակ հեռավոր արևելքում կան Տայգայի և Կուսուրյան խառը անտառներ։ Դասակարգման այլ միջոց է հաջորդ աստիճանի դասը, այսինքն դասակարգումը ըստ բարձրությունների։ Եվ երորրդ ձևը ըստ տեսակների։

Декабрьский флешмоб по русскому языку. 9-12 классы

Укажите фамилию, имя и электронную почту. *Мой ответШкола *Старшая школаСредняя школаСеверная школаЮжная школаЗападная школаВосточная школаКласс *Мой ответНазовите детского писателя-сказочника, придумавшего “Планету  новогодних  ёлок”Мой ответКак называются часы, извещающие страну о прибытии Нового года?Мой ответЧто ты посоветуешь своему другу (своей подруге), если он (она) скажет:Я хочу поздравить ее с Новым годом, но у меня нет адреса её электронной почты.Мой ответЯ хочу пригласить Деда Мороза к нам на квартиру для моего младшего брата, но не знаю как это сделать.Мой ответХочу встретить Новый год в Париже, но у меня нет возможности сделать это.Мой ответВыбери правильный вариантКакое необычное событие происходит в США на Таймс-сквер в последнюю минуту уходящего года?Одновременно начинают гудеть все автомобили в округеНа мгновенье гаснет свет , а потом начинается световое шоу и бой курантовКристальный шар размером более трёх метров, поднимается до крыши зданияСамая известная Итальянская новогодняя традиция.Будет много денег, если в новогоднюю ночь попасть под дождьНужно обязательно станцевать на улице в новогоднюю ночьВыбрасывать из окон на улицу старые вещиКакие изменения вы хотели бы внести в празднование Нового года?Мой ответЗадания составила Мариам Калантарян

Բնության վերափոխումը

Բնությունը—լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.
1.Թույլվերափոխվածլանդշաֆտ—այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:
2.Վերափոխվածլանդշաֆտ—երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:
3.Արմատապեսվերափոխվածլանդշաֆտ—Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս  չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը:

Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ: Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը: ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ: Ընթարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում, ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում, փայտանյութը մի հատվածում բնակավայրեն հիմնում, գետափին` նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ: ԼԵՌՆԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ: Մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությոնը: ՌԵԿՐԱՑԻՈՆ: Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա: ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ: Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանօցներ, օդանավակայան: ՌԱԶՄԱՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ: Լանդշաֆտը վերափոխվում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ, ռազմական նշանակության օբյեկտներ: ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ: Կան արդյունաբերական շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: ՄԱՐԴԱԾԻՆ: Լանդշաֆտները կարող են լինել նաև բազմաֆունկցիոնալ, մեծ քաղաքներն այդպիսին են : Բոլոր դեպքերում մարդը պետք է ուսումասիռի լանդշաֆտը:

Ջերմոցային Էֆեկտը եւ օզոնի թաղանթի

էֆեկտը և օզոնի թաղանթը

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում Լե Շատելյեի սկզբունքը:2000թ. աշխարյում այրվել է 15 մլրդ տոննա վառելանյութ ,և օդը հարստացել է ածխաթթու գազով:1970-ականներին  Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց,որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում ածխաթթու գազը տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել.դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Հայաստանում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10 %-ի սահմաններում:
:Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը:Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Սակայն մարդը,արդյունաբերության գործուներությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը,Օ3-ի կազմը մթնոլորտում պակասում է ,որը վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստարտոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ:Երբ սառնարանները շարքից դուրս են գալիս  ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով ռեակցիայի մեջ մտնում օզոնի հետ :Ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Ցրտահարում

Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում։ Առաջին ախտանիշը թմրածությունն է։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը։

Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն։

Այրվացքներ

Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերիէլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն։

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում։

Մակերեսային այրվածքներ

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզներըքրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է։

Խորը այրվածքներ

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքըմկանները և ոսկրերը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ։

Վերքեր

Վերքեր, մեխանիկական պատճառներից օրգանիզմի արտաքին ծածկույթների (մաշկ, լորձաթաղանթ) ամբողջության խախտումը, ինչպես նաև ներքին օրգանների արտաքին մակերևույթը ծածկող շերտի վնասումները։

Վերքերը բնորոշվում են տեղային 3 հիմնական հատկանիշներով.

  1. եզրերի լայնաբացում (բացվածք), որը պայմանավորված է վերքերի մեծությամբ,
  2. խորությամբ ու տեղադրությամբ,
  3. ցավ և արյունահոսություն՝ կախված անոթների և նյարդերի վնասումից
  4. Օրգանների և հյուսվածքների անատոմիական ու ֆունկցիոնալ խանգարումներից բացի, որոշ վերքեր պատճառ են դառնում սակավարյունության և շոկի (արյան առատ կորստից), ինչպես նաև վերքային, այդ թվում անաերոբ (գազային գանգրենա, փայտացում) վարակի։

Սալիցիլատային թունավոորում

Սալիցիլատային թունավորում, հայտնի է նաև որպես ասպիրինային թունավորում, սուր կամ քրոնիկ թունավորում այնպիսի սալիցիլատներով, ինչպիսին է ասպիրինը[1]։ Դասական ախտանշաններն են ականջներում աղմուկի զգացողություն, սրտխառնոց, որովայնային ցավը և հաճախաշնչությունը[1]։ Ավելի մեծ դեղաչափերը կարող են հանգեցնել տենդի[1][2]։ Բարդությունները կարող են ներառել ուղեղի կամ թոքի այտուց, ցնցումներ, արյան գլյուկոզի ցածր մակարդակ կամ սրտի կանգ[1]։

Չնայած սովորաբար պատճառը ասպիրինն է՝ այլ հնարավոր պատճառներից կարող են լինել մեթիլսալիցիլատը և բիսմութի սուբսալիցիլատը[3]։ Գերդոզավորումը կարող է լինել միտումնավոր կամ պատահական[1]։ Մեթիլսալիցիլատի փոքր դեղաչափը կարող է թունավոր լինել[3]։ Ախտորոշումը հիմնականում հիմնված է արյան մեջ ասպիրինի մակարդակի և արյան գազերի չափման վրա[1]։ Չնայած ախտորոշմանը օժանդակելու համար ստեղծվել է հատուկ գրաֆիկ պատկեր, նրա օգտագործումը խորհուրդ չի տրվում[1]։ Գերդոզավորման ժամանակ արյան մեջ դեղամիջոցի առավելագույն մակարդակը կարող է չհայտնաբերվել առաջին ավելի քան 12 ժամերի ընթացքում[3]։

Թունավորման կանխարգելման միջոցները ներառում են երեխաների համար անհասանելի փաթեթավորում և մեկ փաթեթում հաբերի քիչ քանակը[1]։ Բուժումը կարող է ներառել ակտիվացված ածուխ, ներերակային նատրիումի բիկարբոնատ՝ դեքստրոզով և կալիումի քլորիդով, և հեմոդիալիզ[3]։ Դեքստրոզայի կիրառումը խորհուրդ է տրվում նույնիսկ այն դեպքերում, երբ գլուկոզի մակարդակը նորմալ է[3]։ Դիալիզը խորհուրդ է տրվում երիկամային անբավարարությամբ, գիտակցության մթագնմամբ, արյան pH- ը 7.2- ից պակաս կամ արյան բարձր սալիցիլատային մակարդակով հիվանդների դեպքում[3]։ Եթե կա ինտուբացիայի անհրաժեշտություն, ապա կարող է հաճախակի շնչառական շարժումների կարիք լինել[1]։

Սննդային թունավորումներ

Բուտոլիզմ

Բոտուլիզմը կարող է տարածվել տարբեր ճանապարհներով[4]։ Բակտերիալ սպորները, որոնք առաջացնում են հիվանդությունը, տարածված են ինչպես հողի, այնպես էլ ջրի միջոցով[4]։ Որոշակի պայմաններում նրանք արտադրում են բոտուլոտոքսին[4]։ Սննդային բոտուլիզմով մարդիկ հիվանդանում են, երբ ընդունում են բոտուլոտոքսին պարունակող սնունդ[4]։ Մանկական տարիքում բոտուլիզմը առաջանում է, երբ բակտերիաները հայտնվում են աղիներում և արտադրում են թույն[4]։ Սովորաբար դա լինում է մինչև վեց ամսեկան երեխաների մոտ, քանի որ դեռևս օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները լիովին զարգացած չեն[4]։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են թմրանյութեր[4]։ Այդ դեպքում սպորները հայտնվում են վերքային խողովակում և թթվածնի բացակայության պայմաններում արտադրում են թույն[4]։ Այն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց մինչև[4]։ Ախտորոշումը հաստատվում է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է բակտերիան կամ թույնը[4]։