Диалог «Знакомство»

Ситуация: вы хотите познакомиться с человеком, которого встретили в кинотеатре.

Сергей: Здравствуйте!

Семён: Добрый день.

Сергей: Я бы хотел с вами познакомиться, у вас очень красивые глаза, прямо как у моей собаки.

Семён: Очень приятно слышать. Конечно, давайте познакомимся!

Сергей: Как вас зовут?

Семён: Меня зовут Семён, очень приятно. А вас?

Сергей: А меня Сергей, очень приятно!

Семён: Может, вы хотите выпить чаю и обсудить русскую литературу?

Сергей: Отличная идея! Мой любимый период – классицизм.

Семён: У нас много общего!

Advertisements

Կիսամյակաին ամփոփիչ գրավոր աշխատանք

1.Տրված թիվը ներկայացնել ամբողջ թվի և մեկից փոքր ոչ բացասական տասնորդական կոտորակի գումարի տեսքով:

ա) 57,3=57+0,3 բ) -12,07=0,93-13

2. Տրված սովորական կոտորակը գրել տասնորդական

կոտորակի տեսքով:

ա) 3/4=0,75 բ ) 37/25=1,48

3. Տրված տասնորդական կոտորակը գրել սովորական

կոտորակի տեսքով:

ա) 3,57=3 57/100 բ ) 0,007=7/100

4.Տրված սովորական կոտորակը գրել անվերջ պարբերական

տասնորդական կոտորակի տեսքով:

ա ) 1/3=0,3(3) բ ) 1/7=0,(142857)

5.Անվերջ պարբերական տասնորդական կոտորակը գրել

սովորական կոտորակի տեսքով:

ա) 0,3(4)=31/90 բ) 0, (3)=1/3

Գտնել արտահայտության արժեքը

(∛ 16)*(∛ 16)2, 0,1/(0,1)5

7.Ազատվել հայտարարի իռացիոնալությունից:

ա) 3/√7 +1 , բ) a2-b2/√a +√b

8.Կատարել գործողություն:

ա) (a-2/3):a1/3 , բ) (a-5/8)0,4 *a0,25

9.Գտնել արտահայտության արժեքը:

ա) ((√7)-2)-2 , բ) ((√3)4)-1/2

10.Քանի ռադիան է:

ա) 300 բ) 3000

11. Քանի աստիճան է:

ա) 3π/5ռադ , բ) -7π/12 ռադ

12.Արտահայտել ռադիաններով:

ա) հավասարակողմ եռանկյան անկյունները

բ) հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան անկյունները

13.Գտնել արժեքը:

ա) sin(9π/4) ,

բ) sin π/6 + sin π/4 + cos π/4

գ) tgπ/3 * ctg2π/3 + sin π

14.Որ քառորդում է α-ն, եթե

ա) α =870 բ) α=37π/6

15. Գտնել sin α, cos α, tg α, ctg α ,եթե α=11π/4

16.Պարզեցնել արտահայտությունը:

ա)( sin3 α – sin5 α ) : (cos3 α – cos5 α)

բ)( tg α* ctg α – sin2 α): ctg α

17.Գտնել

ա) √(b+5)(6-b) արտահայտության արժեքը, եթե

√b+5 +√6-b =5

բ) √7-a +√3-a արտահայտության արժեքը, եթե

√7-a -√3-a=2

Olivia’s story

Olivia was sitting at her desk, writing a story. It was about a far away planet , XR017. Lost of people were living on the planet and there wasn’t enough space for everyo, so the Present of XR017 sent five spaceship to find out more about the Earth. As they were getting near the Earth , four of the spaceship caught fire. Only one of them got to the Earth and landed safely. In it was…

Text

Hi Olivia
You can’t imagine what happened last night. Dad took us out to a famous restaurant, but there weren’t many people there last night. ‘An unforgettable experience,’ their website says. Well, it certainly was unforgettable! We ordered the ‘exotic surprise’ and thought it was going to be wonderful, but it was the most awful meal I’ve ever had! The first course was chicken and chips! The chicken was bad, but the chips were worse. Yuck! Then they gave us ‘picnic-style special ham with strawberries’. When the waiter brought it, we saw little ham sandwiches hiding under some salad. And you can’t believe what happened next. The waiter tried to put the plates on the table, but he dropped one. And then the worst thing happened! He picked the sandwich up from the floor, put it back on the plate and gave it to Mum. Mum asked him to throw the sandwich away. ‘Aren’t you hungry?’ the waiter asked. My dad got really angry and told him off. But he only laughed! I tried the dessert. Ice cream. No comment! (But I didn’t eat much.)

Next time we’ll take you to the same restaurant! Just kidding;-))

Yours,

Thomas

PS: The picnic-style special ham with strawberries didn’t have any strawberries!!!

ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ

ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

Համո Սահյան(Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ)

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ

Համո Սահյան

1914 – 1993

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն